Jump to content

Գիլեսպի շրջան (Տեխաս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիլեսպի շրջան
Gillespie County
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿարգավիճակՏեխասի շրջան
Մտնում էՏեխաս
ՎարչկենտրոնՖրեդերիկսբուրգ
Բնակչություն (2010)24.837
Խտություն9
Տարածք2.748
Հիմնադրված է1848 թ. թ.
Սահմանակցում էԲլանկո շրջան, Լանո շրջան, Քենդալ շրջան, Մասոն շրջան, Քեր շրջան և Քիմբլ շրջան
Ժամային գոտիCDT?
Անվանված էRobert Addison Gillespie?
gillespiecounty.org(անգլ.)

Գիլեսպի շրջան (անգլ.՝ Gillespie County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ 2008 թվականին բնակչության թիվը կազմում էր 23 782 մարդ[1]։ ԱՄՆ-ի վիճակագրության բյուրոյի համաձայն 2010 թվականին բնակչությունը կազմում էր 24 837 մարդ։ Շրջկենտրոնն է Ֆրեդերիկսբուրգ (անգլ.՝ Fredericksburg) բնակավայրը[2]։ Շրջկենտրոնն իր անվանումը ստացել է Պրուսիայի արքայազն Ֆրիդրիխ Կառլի պատվին[3][4][5][6][7][8]։

Շրջանը պաշտոնապես կազմավորվել է 1848 թվականին Բեխար և Թրևիս շրջանների որոշ հատվածից։ Իր անվանումը ստացել է Ամերիկա-մեքսիկական պատերազմի առևտրական, տեխասյան ռեյնջեր Ռոբերտ Էդիսոն Գիլեսպիի պատվին։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով Գիլեսպի շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 2750 կմ², որից 2740 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 9,1 կմ²-ն կամ 0,3 %-ը՝ ջրային տարածքները[9]։

Գիլեսպիի շրջանային դատարան

Հարևան շրջաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 24 837 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 9 մարդ/կմ²։

Բնակչության թիվը 2000 թվականի դրությամբ կազմում էր 20 814 մարդ։ Առկա էր 8521 տնային տնտեսություն և 6083 ընտանիք։ Բնակչության խտությունը կազմում էր 8 մարդ/կմ²։ Հաշվվում էր 9902 բնակելի շինություն՝ 4 շինություն/կմ² խտությամբ։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ սպիտակամորթներ - 92,82 %, աֆրոամերիկացիներ – 0,21 %, բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ) - 0,33 %, ասիացիներ - 0,18 %, խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ - 0,02 %, այլ ռասաների ներկայացուցիչներ – 5,27 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ – 1,18 %: Իսպանախոսները կամ լատինոամերիկացիները կազմում են բնակչության 15,90 %-ը (անկախ ռասայից)։

Բնակչության տարիքային կազմը հետևյալն էր՝ 21,60 % - մինչև 18 տարեկան, 5,50 % - 18-24 տարեկան, 21,20 % - 25-44 տարեկան, 26,20 % - 45-64 տարեկան և 25,50 % - 65 և ավելի բարձր։ Շրջանի բնակչի միջին տարիքը 46 տարեկան է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 89,70 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 88,10 տղամարդ։

Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[10][11]

1950 1960 1970 1980 1990 2000 2010
10 520 10 048 10 553 13 532 17 204 20 814 24 837

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ԱՄՆ բնակչության վիճակագրության բյուրո». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  2. «Find a County». National Association of Counties. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  3. Kohout, Martin Donnell. «Gillespie County, Texas». Handbook of Texas Online. Texas State Historical Association. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
  4. «Indianola, Texas». Blueprints For Travel, LLC. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
  5. Block, W T. «The Story of our Texas' German Pilgrims». Blueprints For Travel, LLC. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
  6. «Near River Crossing Used by New Braunfels' First Settlers – New Braunfels, Comal County, Texas». William Nienke, Sam Morrow. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
  7. Smith, Cornelia Marshall; Tetzlaff, Otto W. «Meusebach, John O». Handbook of Texas Online. Texas State Historical Association. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
  8. Kohout, Martin Donnell. «Fredericksburg, Texas». Handbook of Texas Online. Texas State Historical Association. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
  9. «2010 Census Gazetteer Files». United States Census Bureau. 2012 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  10. «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990». United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  11. «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000» (PDF). United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.